Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է Սիրիային և Թուրքիային օգնել բանակցություններում. Լավրենտև

Ռուսաստանը պատրաստ է Սիրիային և Թուրքիային միջնորդական օգնություն ցուցաբերել տարբեր մակարդակներով բանակցություններ կազմակերպելու գործում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

«Դե, իհարկե, մենք պատրաստ ենք համակողմանի աջակցություն, միջնորդական օգնություն ցուցաբերել տարբեր մակարդակներով այդպիսի բանակցություններ կազմակերպելու համար»,- ասել է նա: Reuters գործակալությունը սեպտեմբերի կեսերին, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը մի շարք հանդիպումներ է անցկացրել սիրիացի իր գործընկեր Ալի Մամլյուկի հետ, որոնց ընթացքում քննարկվել է երկու երկրների ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930