Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային լիցք կրելու կարողությամբ «Ագնի-3» հրթիռը
Հնդկաստանը կատարել է «Ագնի-3» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ է կրելու միջուկային մարտալիցք: Հրթիռն արձակվել է Հնդկաստանի Օդիշայի արևելյան նահանգի Աբդուլ Քալամ կղզու զորավարժարանից:
«Հաջորղված փորձարկումը եղել է կանոնավոր վարժական արձակումների մի մասը, որոնք իրականացվում են ռազմավարական ուժերի հրամանատարության կողմից: Փորձարկման ընթացքում հաստատվել են համակարգի բոլոր աշխատանքային պարամետրերը», – մեջբերում է հրատարակությունը Հնդկաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Ագնի-3»-ն ունի արձակման մինչև 3500 կիլոմետր հեռահարություն: 17 մետր երկարությամբ, 2 մետր տրամագծով և շուրջ 50 տոննա մեկնարկային զանգվածով հրթիռն արդեն տեղ է գտել Հնդկաստանի սպառազինության մեջ:
«Ագնի» հրթիռները Հնդկաստանի միջուկային զինանոցի կարևորագույն մասն են կազմում: