
Կաննի կինոփառատոնի դափնեկիր Էսթլունդի «Տրտմության եռանկյունի» ֆիլմը կցուցադրվի Երևանում

Շվեդ նշանավոր ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Տրտմության եռանկյունի» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է, նոյեմբերի 26-ին կցուցադրվի Երևանում՝ Կինոյի տանը:
Կինոարվեստի երկրպագուները մրցանակակիր ֆիլմը դիտել հնարավորություն կունենան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ԱՊՀ երկրների տարածքում իրավատեր Club Tropicana ընկերության աջակցությամբ:
Մոդելներ Կառլը և Յայան անհոգ լողում են նորաձևության աշխարհում, իրենց սերը վայելում: Զույգին հրավիրում են շքեղ նավարկության, որին մասնակցում են մի խումբ մեծահարուստներ՝ ռուս օլիգարխը, բրիտանացի զինավաճառները և այլք: Փոթորիկ է վրա հասնում և նավապետական ճաշի ժամանակ ուղևորներին տապալում է ծանր ծովային հիվանդությունը: Նավարկությունն աղետալի ավարտ է ունենում: Կառլը և Յայան հայտնվում են անմարդաբնակ կղզում մի խումբ միլիարդատերերի և նավի հավաքարարներից մեկի հետ: