Բաժիններ՝

Հվ. Կորեայի նախագահը Մասկին խնդրել է ներդրումներ անել էլեկտրամոբիլների արտադրության մեջ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկին խնդրել Է ներդրումներ անել Հարավային Կորեայում Էլեկտրամոբիլների ոլորտում: Այս մասին տեղեկացել ենք ՌԻԱ Նովոստի գործակալությունից:

Հարավային Կորեայի նախագահը Մասկի հետ այս հարցը քննարկել է նոյեմբերի 23-ին կայացած տեսակոնֆերանսի ընթացքում: Վերջերս տեղեկություններ հաղորդվեցին, որ Tesla-ն նախատեսում է Ասիայում Էլեկտրամոբիլների արտադրության ևս մեկ Gigafactory գործարան կառուցել:

Յուն Սոկ Յոլը Մասկին ներկայացրել Է Հարավային Կորեայում ներդրումային միջավայրը տվյալ ոլորտում և խոստացել, որ եթե կան հարցեր, որոնք կարող են խոչընդոտ դառնալ ներդրումների համար, ապա դրանք կարող են շտկվել համաշխարհային չափորոշիչներին համապատասխան:

«Մենք Կորեան դիտարկում ենք որպես ներդրումների համար լավագույն թեկնածուներից մեկը», – Մասկի խոսքերն է մեջբերել «Ռյոնհափ» գործակալությունը:

Մասկը միևնույն ժամանակ հավելել Է, որ որոշում ընդունելուց առաջ համակողմանիորեն կդիտարկվեն Ասիայում թեկնածու երկրների ներդրումային պայմանները, ինչպիսիք են անձնակազմը, տեխնոլոգիաների մակարդակը և արտադրական միջավայրը:

Նա նշել Է, որ Tesla-ն բազմաթիվ հարավկորեական բաղադրամասեր Է օգտագործում մեքենաների ավտոնոմ վարելու տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի բնագավառում, ինչպես նաև պատրաստակամություն Է հայտնել ակտիվորեն ներդրումներ անել Էլեկտրամոբիլների լիցքավորման կորեական ենթակառուցվածքում:

Յուն Սոկ Յոլը, ի թիվս այլ բաների, խնդրել Է նաև Մասկի Space X ընկերության համագործակցությունը հարավկորեական տիեզերական արդյունաբերության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս