![](/banners/BeFunky-design.jpg)
Անօրինական գործողությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/odanavakayan1.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել 55-ամյա Արթուր Ս.-ին, որը հուլիսի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի (Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: