Բաժիններ՝

Տոկաեւը Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում 81,31 տոկոս ձայնով

Ղազախստանի գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տանում ընտրողների 81,31 տոկոս ձայներով, նոյեմբերի 21-ին ընտրությունների նախնական արդյունքները հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը:

«Տոկաեւ Քասըմ Ժոմարտ Կեմելովիչը հավաքել Է 6 մլն 456 հազար 392 ձայն կամ ձայների 81,31 տոկոսը»,-Աբդիրովն ասել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: Ղազախստանի նախագահի ընտրություններում «բոլորին դեմ» Է քվեարկել ընտրողների 5,8 տոկոսը: Այսպիսով, սա երկրորդ տեղն Է ձայների թվաքանակով: ԿԸՀ-ի տվյալներով, Կարակատ Աբդենը, որն առաջադրվել Է սոցիալական աշխատողների դաշինքի կողմից, հավաքել Է ընտրողների ձայների 2,6 տոկոսը:

Ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՀՍԴԿ) թեկնածու Նուռլան Աուեսբաեւը հավաքել Է ձայների 2,22 տոկոսը: «Աուիլ» ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցությունից հավակնորդ Ժիգուլի Դայրաբաեւի օգտին քվեարկել Է ընտրողների 3,42 տոկոսը:

«Ամանատ» Ղազախստանի արհմիությունների համագործակցություն» հանրապետական միավորումից թեկնածու Մեյրամ Կաժիկենի օգտին քվեարկել Է ընտրողների 2,53 տոկոսը: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում մասնակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ճշտված տվյալներով, կազմել Է 69,44 տոկոս, հաղորդել Է ԿԸՀ-ի նախագահը:

Ընդ որում՝ 11 մլն 953 հազար քաղաքացիներից, որոնք ընտրելու իրավունք ունեն, քվեարկել Է 8 հազար 300 հարյուր 46 մարդ: Նախօրյակին հաղորդվել Է, որ ընտրողների մասնակցությունը կազմել Է 69,43 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս