Բաժիններ՝

Գարեգին Նժդեհի և գեներալ Մանուել Բելգրանոյի արձանների պատվանադններին գրառումներ արած անձինք ձերբակալվել են

Նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:

Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ: Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930