Բաժիններ՝

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն դժվարին կացության մեջ են հայտնվել Ուկրաինային զենքի մատակարարումների պատճառով. WP

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության իշխանությունները լուրջ դժվարությունների են հանդիպում Ուկրաինային ռամական օգնության մատակարարումների հետեւանքով իրենց զինանոցների սպառման պատճառով: ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի պաշտոնատար անձի այս կարծիքը մեջբերում Է The Washington Post (WP) թերթն այն հոդվածում, որը նոյեմբերի 19-ին հրապարակվել Է իր կայքում:

Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպական դաշնակիցները փորձում են Ուկրաինային ապահովել բավարար քանակությամբ զենով եւ ռամաթմերքով, սակայն հանդիպում են դժվարությունների, նշում Է հրատարակությունը, փոխանցում Է ՏԱՍՍ-ը: «Արեւմուտքը հայտնվել Է դժվարին կացության մեջ, – մեջբերում Է թերթը պաշտոնյայի խոսքը:- Արդեն շատ բան Է առաքվել: Արեւմտյան երկրները պետք Է ավելի խորը զննեն իրենց պաշարները: Այժմ անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ եւ ռազմավարական ջանքեր»:

Նա հավելել Է, որ Ռուսաստանում «հազարավոր միավորների ռազմական տեխնիկա Է մնում պահեստներում», իսկ Ռուսաստանի ձեռնարկությունները բավարար քանակությամբ հրանոթային արկեր են արտադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս