![](/banners/BeFunky-design.jpg)
71-ամյա տղամարդը փաստաթղթեր և գումար էր գողացել
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/23cdce9e_3afb_49e1_8a4a_4387c3c76e73_appoblgazetamediahgoxmne8ulnoi8u3qqe9qxgvkfd7pbzj_jpeg_1024x0_q85.thumb_.jpg)
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 10.30-ից ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի խանութի աստիճանների վրայից գողացել են իր պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է դրամապանակ, վարորդական իրավունքի վկայական, անձնագիր, ավտոմեքենայի տեխանձնագիր, բանկային և այլ քարտեր, ինչպես նաև 35.000 դրամ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Չարենցավանցի 71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: