Բաժիններ՝

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սոխ եք ուտում

Իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոխի էքստրակտը կարող է օգնել նվազեցնել արյան շաքարի մակարդակը: Սոխի ծծմբի միացություններից մեկը (S-methylcysteine) և կվերցետինը կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ արյան շաքարի մակարդակի վրա:

Բարելավում է մարսողությունը

Մարսողության համար սոխի օգտակար հատկությունները կարելի է բացատրել բաղադրության մեջ առկա ինուլինով և մանրաթելով։ Ինուլինը գործում է՝ որպես աղիների համար օգտակար բակտերիաների սննդի աղբյուր:

Ամրապնդում է ոսկորները

Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ սոխը կարող է կանխել տարիքային օստեոպորոզը: Ըստ շվեյցարացի հետազոտողների՝ սպիտակ սոխի մեջ հայտնաբերված միացությունը (կոչվում է GPC) կարող է նվազեցնել ոսկորների կորուստը:

Կանխում է բորբոքումն ու այլ ալերգիկ ռեակցիաները

Սոխը նաև բուժում է ալերգիան՝ արգելակելով բջիջներում հիստամինի արտազատումը: Սոխը նաև հակաբիոտիկ ազդեցություն ունի, որը կարող է արագացնել վերքերի ապաքինումը:

Լավացնում է քունը

Սոխը պարունակում է նախաբիոտիկներ, որոնք, ըստ հետազոտության, կարող են լավացնել քունը և նույնիսկ նվազեցնել սթրեսը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս