Կենդանակերպի 5 նշաններ, որոնք մյուսներից ավելի շատ են սիրում բամբասել
Ուրիշների գաղտնիքները պահելը ծանր բեռ է։ Բայց Կենդանակերպի այս նշանների տակ ծնված մարդիկ չեն ծանրաբեռնում իրենց նման պարտականությամբ:
Խոյ
Երբեմն Խոյերը գիտեն, թե ինչպես պահել ուրիշի գաղտնիքները: Հատկապես, եթե դրանք իրենց անձնական գաղտնիքներն են: Շատ դեպքերում ինֆորմացիայի արտահոսք լինում է զայրույթի պահին: Ամենափոքր մանրուքի պատճառով Խոյերը կարող են բռնկվել: Զայրույթի պահին Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն զսպում իրենց ազդակները, ինչի պատճառով կարող են անհարմար դրության մեջ դնել դիմացինին:
Երկվորյակներ
Երկվորյակները գիտեն, թե ինչպես օգտագործել ճշմարտությունը՝ որպես իրենց ամենավտանգավոր զենքը: Շրջապատի մարդիկ չեն էլ կասկածում, որ զվարճանքի և ընկերասիրության ճակատի հետևում մաքուր խաբեություն է թաքնված: Նրանք գիտեն, թե ինչպես հյուսել ինտրիգներ, հմտորեն միավորել թշնամիներին և բացահայտել նրանց ճիշտ տեսանկյունից: Նրանք խորամանորեն կորզում են դիմացինի գաղտնիքները: Եվ կարևոր չէ, թե որտեղ է դա տեղի ունենում՝ երեկույթի, կորպորատիվ երեկույթի կամ ընկերական հավաքույթների ժամանակ: Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է պատահաբար թողնել մի քանի լավ նպատակային արտահայտություն, «wow» էֆեկտն ապահովված է:
Կարիճ
Զայրացած Երկվորյակից վատ կարող է միայն լինել զայրացած Կարիճը: Կարիճները գիտեն՝ ինչպես պահել ուրիշների գաղտնիքները, բայց եթե նրանց վիրավորեն կամ չգնահատեն, չեն լռի։ Կենդանակերպի այս ներկայացուցիչները կարող են օգտագործել ունեցած ամբողջ ինֆորմացիան՝ թշնամուն աշխարհի երեսից ջնջելու համար: Բոլոր խոսքերն ու գործողությունները լավ մտածվում են Կարիճների կողմից:
Աղեղնավոր
Աղեղնավորները սիրում են զրուցել և զվարճանալ, չեն հրաժարվում կյանքի պարզ ուրախություններից: Իսկ եթե անձնական երջանկության համար ստիպված լինեն բացահայտել ուրիշի գաղտնիքները, ապա առանց վարանելու կզոհաբերեն շրջապատի խաղաղությունը։ Բանն այն է, որ այս նշանը զգայուն չէ ուրիշների զգացմունքների և արժեքների նկատմամբ: Այսպիսով, ժամանակի կեսը նրանք առանց խղճահարության բացահայտում են ուրիշների գաղտնիքները:
Ձկներ
Ձկները, ինչպես Աղեղնավորը, սկզբունքորեն չեն հասկանում «գաղտնիք» բառի իմաստը, ուստի ասում են այն ամենը, ինչ գալիս է իրենց մտքին։ Ամենայն հավանականությամբ, նրանք գաղտնի տեղեկություններ են կիսում սիրելիների և անծանոթների հետ։ Դա պայմանավորված է շփման հանդեպ նրանց սիրով: Հանուն նոր ծանոթության՝ նրանք պատրաստ են օգտագործել ցանկացած հարմար առիթ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ ru.freepik.com