28-ամյա Մաքս Ս.-ն հայտնաբերվեց Բյուրեղավանում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և ԱՎՎ Բյուրեղավանի անձնագրային խմբի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 15-ին Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տեղափոխվել 28-ամյա Մաքս Ս.-ն, որը հունիսի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: