Բաժիններ՝

Գիտենք, որ ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք․ Բերեզովսկին՝ Սերգեյ Մկրտչյանի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին ամփոփել է Ալբանիայի հավաքականի դեմ ընկերական խաղը, որում մեր թիմը պարտություն կրեց 2-0 հաշվով։

Խաղից հետո կայացած ասուլիսի ընթացքում Բերոզովսկին նշեց, որ նոյեմբերին անցկացրած երկու ընկերական հանդիպումների ընթացքում շատ տեղեկատվություն կարողացան ստանալ․ երկու խաղերին բազմաթիվ ֆուտբոլիստներ են մասնակցել տարբեր սխեմաներով, նաև խաղերի ընթացքում են սխեմաների փոփոխություններ արել․ «Չգիտեմ, թե ով հետագայում կլինի մարզիչը, բայց կարծում եմ, որ մենք շատ ինֆորմատիվ խաղեր ենք անցկացրել, և հետագայում, այդ ամենից ելնելով, կարելի կլինի կարծիք կազմել»,- ասաց Բերեզովսկին։

Անդրադառնալով թիմի երիտասարդ ֆուտբոլիստ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի խաղացող Սերգեյ Մկրտչյանի խաղին, ով Ալբանիայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ՝ Բերեզովսկին ընդգծեց, որ դա պլանավորած փոխարինում էր․ «Ես կարծում եմ, որ նա կարողացավ իր լավ կողմերը ցուցադրել։ Հիմա արդեն գիտենք, որ ապագայի համար լավ ֆուտբոլիստ ունենք»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930