Բաժիններ՝

Հավաքականի երկրորդ փորձնական հանդիպումը․ Ալբանիա-Հայաստան

Այսօր տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմումը։ Սա մեր ընտրանու երկրորդ ընկերական հանդիպումն է։

«Mountain Eagles»-ը Ազգերի լիգայի խմբում զբաղեցրեց վերջին տեղը և ակնհայտորեն այնքան էլ սպառնալից տեսք չունի, ինչպես նախկինում: Ալբանիայի հավաքականը չհամարվեց մոլորակի ֆուտբոլի գլխավոր մրցաշարի ուղեգրի հավակնորդ, բայց կարողացավ որակավորման փուլում շատ համերաշխ մրցակցություն ստեղծել։

Էդուարդո Ռեյի թիմը վերջին երեք ընկերական խաղերում միայն մեկ անգամ է ոչ-ոքի ավարտել հանդիպումը Իսլանդիայի հետ (1:1) և ընդհանրապես պարտվել է երկու մենամարտում՝ Կատարի (0:1) և Իտալիայի ( 1։3) հետ։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականն անցկացրած վեց հանդիպումներում գրանցեց ընդամենը մեկ հաղթանակ և երեք միավոր։ Հայերը զբաղեցրեցին իրենց խմբում վերջին տեղը։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապարոսի գլխավորած թիմը տարավ երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, ինչը ազգային թիմին բերեց 12 միավոր և խմբում չորրորդ տեղը։
Վերջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Կոսովոյի հետ (2:2):

Հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը խաղին ընդառաջեմ նշում է, որ կարող է ասել, որ նախորդ խաղում իրենց առաջադրանք չէին ստացել խաղալ հակագրոհներով:

«Որոշ իրավիճակներում շատ լավ էինք վերահսկում գնդակը, մենք էինք թելադրում, լավ գրոհներ էինք կազմակերպում ու հենց խաղի սկզբից լավ պահեր ունեինք: Երկրորդ խաղակեսում ավելի շատ հակագրոհներով խաղացինք, առաջին գոլն էլ հենց հակագրոհի արդյունքում խփեցինք: Խաղի որոշ հատվածներում ավելի շատ վերահսկում էինք գնդակը, որոշ հատվածներում փորձում էինք հակագրոհներով խաղալ: Այնպես չէ, որ դաշտ էինք դուրս եկել միայն հակագրոհներով խաղալու համար»:

Հավաքականի մարզչի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու խոսքով՝ ժամանակակից ֆուտբոլում հնարավոր չէ չուսումնասիրել հակառակորդին:

«Այո՛, մենք նայել ենք Իտալիայի դեմ վերջին խաղը և ըստ դրա պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը:Բավականին շատ ֆուտբոլիստներ մասնակցեցին նախորդ հանդիպմանը, մենք օգտագործեցինք բոլոր հնարավոր փոփոխությունները: Վաղը մի քանի անակնկալ կմատուցենք մրցակցին: Ռոտացիայի պահով դեռ ժամանակ ունենք, 1 օր դեռ կա: Տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվել, իսսկ մեր խաղաոճը երևի թե կփոխվի:

Որպես ֆուտբոլիստ շատ ծանր հանդիպումներ եմ անցկացրել Ալբանիայի ընտրանու դեմ: Ալբանիան սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: Նախապատրաստական փուլը որպես մարզիչ ինձնից ավելի շատ ժամանակ է խլում: Բայց հուսով եմ, որ դա օգուտ կբերի մեր թիմին»:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 20։30-ին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս