Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 – 90 թվականների ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ – հյուսվածքաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։

Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածքաբանության ամբիոնը։

Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին»,- գրել է Ավանեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930