Բաժիններ՝

Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը։ Այս մասին հայտնում է Variety-ն։

«Տարիներ շարունակ մարդիկ ինձ նման հարցեր են տալիս։ Ես նրանց պատասխանում էի. «Օ՜, սրանք բոլորն իմ զավակներն են»: Իրականում, կարծում եմ, «Մի անգամ Հոլիվուդում»-ն իմ լավագույն ֆիլմն է»,- ասել է ռեժիսորը:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում։ Գլխավոր դերերում են Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ալ Պաչինոն, Դակոտա Ֆանինգը, Մարգո Ռոբին և Լյուկ Փերին։

Տարանտինոն անցյալ տարի թողարկեց «Մի անգամ Հոլիվուդում» վեպը: Նա ընդգծել է, որ սա ոչ թե իր օսկարակիր ֆիլմի վիպականացումն էր, այլ դրա ամբողջական «վերաիմաստավորումը»:

Նա հավելել է, որ գիրքը գրել է 5 տարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս