Ընտրություններին ընդառաջ բանակցություններ են ընթանում Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի, Չոռնիի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող տարի սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են եւ կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երեւանում անցկացնել իր թեկնածուին եւ ընտրություններում հաղթել։ Այս անձինք պետք է ջանասիրաբար աշխատեն ՔՊ ցուցակի օգտին, որ նրանց դեմ հարուցված գործերը կարճվեն, նրանց գույքի բռնագրավման գործընթացներն ավարտին չհասցվեն։

Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր հնարավոր ուղղություններով բանակցություններ են ընթանում Թոխմախի Մհերի, Վստրեչի Ապերի, Չոռնիի, ձայն ունեցող նախկին պաշտոնյաների, թաղային հեղինակությունների, գործարար խավի ներկայացուցիչների հետ։ Նրանք, ովքեր կմերժեն, կհայտնվեն իրավապահների ուշադրության տիրույթում»:

Տեսանյութեր

Լրահոս