
27-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մեթամֆետամին ու մարիխուանա
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա ներկայացավ Արտաշատի բաժին։ Մեքենան տեղափոխվեց Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք ու զննվեց։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։