Բաժիններ՝

Երիտասարդները գողացել էին ճաղավանդակ և եռակցման սարք՝ պատճառելով շուրջ 970.000 դրամի վնաս

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ի ժամը 00.01-ից նոյեմբերի 15-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում կտրել են Սևան քաղաքի Օղակաձև փողոցում գտնվող իր ավտոտնակի պատուհանի ճաղավանդակը և գողացել եռակցման սարք, անվահեցեր՝ անվադողերով, բենզինային գեներատոր, կուտակային մարտկոց, շինարարական ցանց և այլ գործիքներ՝ պատճառելով շուրջ 970 000 դրամի վնաս:

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի:

Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930