Բաժիններ՝

39-ամյա տղամարդը ցուցափեղկից գողացել էր 2 հեռախոս, վիճել, սպառնացել կոտրել գրասենյակի ապակիները

Ըստ նախնական տվյալների` կատարվել էր հետևյալը: Ավանի Խուդյակովի փողոցում գործող «Յուքոմի» գրասենյակ էր մտել մի տղամարդ` գործարք կատարելու: Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, և գրասենյակի աշխատակիցները նրան հայտնեցին, որ արդեն փակվել են, չեն կարող քաղաքացուն սպասարկել: Կարճ վեճից հետո տղամարդը դուրս էր եկել, ապա վերադառնալով՝ փորձել էր կոտրել գրասենյակի ապակիները, դանակով սպառնացել էր աշխատակիցներին, թույլ չէր տվել, որ գրասենյակից դուրս գան: Այսպիսի բովանդակությամբ ահազանգ ստացան Ավանի ոստիկանները. ահազանգողը տեսարանին ականատես քաղաքացի էր:

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն արագ մեկնեցին դեպքի վայր, որտեղ արդեն դանակավորը վնասազերծվել էր. անցորդներից մեկը` քրեակատարողական ծառայության աշխատակից, նկատելով գրասենյակում տեղի ունեցող վեճը, մտել էր ներս և վնասազերծել տղամարդուն՝ խլելով դանակը:

Ժամը 19.35-ին հենց հանցագործության վայրում ձերբակալվեց և ոստիկանության Ավանի բաժանմունք տեղափոխվեց մայրաքաղաքի Երզնկյան փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը:

Պարզվեց, որ նա հասցրել էր ցուցափեղկի վրայից հափշտակել բջջային երկու հեռախոս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:

Կազմված արձանագրությունները ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս