
Մակրոնը պահպանում է երկխոսությունը Պուտինի հետ և Կիևի ու Մոսկվայի բանակցությունների հույս ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Nikkei» և «Financial Times» թերթերում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ բաց է պահում երկխոսության ուղին իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ իրադրության առնչությամբ:
«Ես պահպանում եմ Պուտինի հետ երկխոսության ուղին»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել է դադարեցնել մարտական գործողությունները: «Անհրաժեշտ է կողմերին մարտական գործողությունների դադարեցման և Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման կոչ անել», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ինքը հույս ունի, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ թույլ տան հանգամանքները»: