Բաժիններ՝

Գազայի հատվածում բռնկված հրդեհը 21 մարդու կյանք է խլել

Առնվազն 21 մարդ է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել Գազայի հատվածի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է  Reuters գործակալությունից:

Ըստ Պաղեստինի առողջապահության և արտակարգ իրավիճակների մարմինների ներկայացուցիչների՝ շենքի բնակիչները հավաքված են եղել երեկույթի: Հրշեջներին ավելի քան մեկ ժամ է պահանջվել ուժգին հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար: Կրակը տարածվել է փախստականների ճամբարում գտնվող չորսհարկանի բնակելի տան վերին հարկում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում:

Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ վայրում պահվում էր մեծ քանակությամբ բենզին, ինչն էլ սաստկացրել է հրդեհը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պատահարն անվանել է ազգային ողբերգություն և նշել, որ սգո օր կհայտարարվի: Իսկ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ Շեյխը հայտարարել է, որ Պաղեստինի վարչակազմն Իսրայելին կոչ է արել բացել Էրեզ հսկիչ անցակետը ծանր հիվանդներին տեղափոխելու համար, եթե անկլավից դուրս նրանց բուժելու անհրաժեշտություն առաջանա:

Ջաբալիան Գազայում գտնվող ութ ճամբարներից մեկն է, որտեղ բնակվում է 2,3 միլիոն մարդ. այն աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս