51-ամյա տղամարդու պայուսակում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
                                    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Աղայան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս տղամարդու: Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Տղամարդիկ և նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    