
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացի

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» և «JAC» մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «JAC» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։