
Տեղ գյուղի 31-ամյա երկու բնակիչները բնակարանային գողություն էին կատարել

Հոկտեմբերի 30-ին ոստիկանություն զանգած 66-ամյա քաղաքացին հայտնել էր, որ տնից գողացել են հեռախոսը և այլ իրեր:
Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 11-ին Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել Կապան քաղաքի և Սյունիքի մարզի Տեղ գյուղի 31-ամյա երկու բնակչի:
Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գողացած հեռախոսը և ծխախոտի գլանակ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Մյուս բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ, ինչի մասին նա հայտնել է, որ բնակարանի դուռը բացել են այդ դանակի շեղբով:
31-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է