
ՀՀ ՊԵԿ պաշտոնյաները Ղրղզստանում կմասնակցեն սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ստեփան Ստեփանյանը նոյեմբերի 14-19-ը և կոմիտեի միջազգային համագործակցության վարչության միջազգային ծրագրերի իրականացման աջակցման և արարողակարգի բաժնի պետ Արման Մատինյանը նոյեմբերի 15-19-ը կգործուղվեն Ղրղզստանի Հանրապետություն (Օշ), որտեղ կմասնակցեն սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգի իրականացմանը։
Գործուղման որոշումը նոյիմբերի 11-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ստեփան Ստեփանյանին 2022 թվականի նոյեմբերի 14-19-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության միջազգային ծրագրերի իրականացման աջակցման և արարողակարգի բաժնի պետ Արման Մատինյանին 2022 թվականի նոյեմբերի 15-19-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Օշ)՝ սահմանային անցակետերի փուլային մոնիթորինգի իրականացմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում։