
Հայտնի է 2022թ. ամենասեքսուալ տղամարդը

2022 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել 41-ամյա դերասան, Կապիտան Ամերիկա Քրիս Էվա
նսը։«Մայրիկս այնքան երջանիկ կլինի»,- ասել է նա: «Նա միշտ հպարտանում է այն ամենով, ինչ ես անում եմ, բայց սա այն է, ինչով նա իսկապես պարծենում է»,- հավելել է Էվանսը:
Էվանսի մայրը՝ Լիզան, հիացած է այդ լուրով։ «Ես ընդհանրապես զարմացած չեմ: Մեր ընտանիքը երջանիկ է»,- ասել է նա PEOPLE ամսագրին։
Էվանսը մեծ հայտնություն է ձեռք բերել Marvel-ի բազմամիլիարդանոց «Վրիժառուները» ֆրանշիզայում անձնուրաց սուպերհերոս Կապիտան Ամերիկայի դերի շնորհիվ: Էվանսի կարիերան մեծ առաջընթաց է շարունակում ապրել:
Միայն այս տարի դերասանը նկարահանվել է Pixar-ի «Պայծառ տարի», Netflix-ի «Մոխրագույն մարդ» ֆիլմերում, և նկարահանել է երեք նոր ֆիլմ, այդ թվում՝ 2023-ի «Ուրվականը» AppleTV+-ի համար, որի նաև պրոդյուսերն է ինքը:

Cast member Chris Evans poses for a photo, as he arrives for the UK premiere of ‘Lightyear’ in London, Britain June 13, 2022. REUTERS/Maja Smiejkowska
PEOPLE-ին տված հարցազրույցում Էվանսը նշել է, որ փորձում է պահպանել աշխատանքի և անձնական կյանքի առողջ հավասարակշռությունը և հնարավորինս շատ ժամանակ անցկացնել տանը և ընտանիքի հետ Բոստոնում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը