Բաժիններ՝

ԵՊՀ-ում տեղադրվեց գիտության վաստակավոր գործիչ պրոֆեսոր Երվանդ Տեր- Մինասյանի կիսանդրին

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում կայացավ գիտության վաստակավոր գործիչ պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ համալսարանը մշտապես հիշում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել ԵՊՀ-ի կառուցման, բարգավաճման և զարգացման գործում։

«Երվանդ Տեր-Մինասյանը հսկայական դեր է ունեցել նաև հայ եկեղեցու կյանքում։ ԵՊՀ-ի ղեկավարությունը չէր կարող չհիշել նրան»,- ասաց ռեկտորը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց՝ ուրախ է, որ Երվանդ Տեր-Մինասյանի պես գիտնականն իր արժանի տեղն է գտնում մյուս մեծերի շարքում։

«Երվանդ Տեր-Մինասյանը մեր իրականության մեջ ասորագիտության հիմնադիրն ու նահապետն է։ Եվրոպայում կրթություն ստացած գիտնականն այն սերնդից է, որը հիմնել է այս համալսարանը»,- նշեց Տեր-Ղևոնդյանը։

Քանդակի հեղինակը Սամվել Ղազարյան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930