![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին էր. Սինանյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/1096918.jpg)
Սփյուռքի մի շարք գործարարներ, ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ այդ թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին է եղել:
Նրա խոսքով` ներդրումները հիմնականում բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների հետ են կապված:
«Այդ ընկերությունների մոտ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ներդրում չեն անի մի տեղ, որի ապագային չեն հավատում»,-ասաց Սինանյանը:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել: