«Սահմանի հավերժ զինվոր»․ Եռաբլուրն այսօր
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամի պետության սանձազերծած 44-օրյա պատերազմը, ռազմական ակտիվ գործողություններն «ավարտվեցին» 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ։ Բազմաթիվ զինծառայողներ, կամավորներ մարտի դաշտում հերոսաբար զոհվեցին նաև նոյեմբերի 9-ին, իսկ որոշ ծանր վիրավորներ՝ հիվանդանոցներում:
Նոյեմբերի 9-ից հետո թշնամուն անցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի 75 տոկոսը, պաշտոնական տվյալներով՝ կա շուրջ 4000 զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, սեփական բնակավայրերից տեղահանվածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց մի մասը դեռ չի վերադարձվել:
168.am-ն այսօր՝ պատերազմի «ավարտից» 2 տարի անց, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ վաղ առավոտից սկսված մարդկանց հոսքը մինչև ուշ երեկո չէր դադարել։ Նահատակվածների հարազատները, ընկերներն ու մտերիմները ծաղիկներ խոնարհելով շիրիմներին՝ մտքով իրենց զավակների, ընկերների, ծնողների հետ էին․․․ «Եռաբլուրում» լռությունը խախտում էր լացի ձայնը․․․
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում