Թրամփը հանրապետականների մեծ հաջողության հույս ունի Կոնգրեսի ընտրություններում

ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է «մեծ հաջողության» կհասնի Միացյալ Նահանգների Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնք տեղի են ունենում երեքշաբթի օրը: Նրա խոսքը մեջբերում է Fox News հեռուստաալիքը:

«Կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր կլինի: Հնարավոր է՝ ամենահետաքրքրական միջանկյալ ընտրությունները, որոնք երբեւէ եղել են: Ես գտնում եմ՝ մենք մեծ հաջողության ավելի շատ շանսեր ունենք»,- ասել է Թրամփը հանրահավաքի ավարտից հետո, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրն ուշ երեկոյան: Նոյեմբերի 8-ի առավոտյան ԱՄՆ-ում սկսվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում: Այնտեղ կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ Սենատի մեկ երրորդը, նահանգների մեծ մասում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են 05:00-ին երկրի հյուսիս – արեւելքի Վերմոնտի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930