![](/banners/BeFunky-design.jpg)
Բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ. Քաղաքապետարան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/5C2D28A0-F285-41DB-A48E-4C03069CC486.jpeg)
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Այդ թերթիկների միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:
«Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: