
Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում ցերեկ է։
«Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց՝ հետևյալ հղմամբ: