 
                        Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
 
                                    Նոյեմբերի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 45-ամյա Արթուր Հ.-ն, որը 2011 թ. մայիսի 9-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        