Բաժիններ՝

Warner Bros.-ի տնօրենը հայտնել է Հարի Փոթերի մասին նոր ֆիլմեր նկարելու ցանկության մասին

Warner Bros. Discovery ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը ներդրողներին հայտնել է, որ ձգտում է Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր թողարկել, եթե բրիտանացի գրող, Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը տա իր համաձայնությունը։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։

«Մենք Հարի Փոթերին չենք նկարել արդեն 15 տարի։ DC-ի ֆիլմերը և ֆիլմերը Հարի Փոթերի մասին վերջին 25 տարում մեծ եկամուտներ են բերել Warner Bros.-ին»,- ասել է Զասլավը՝ նշելով, որ դրա համար պարտադիր է Ռոուլինգի համաձայնությունը։

Հարի Փոթերի մասին պատմող յոթ գրքերը լույս են տեսել 1997-2007 թվականներին՝ համաշխարհային հռչակ բերելով Ռոուլինգին։ Շուրջ 80 լեզվով թարգմանված գրքերը տպագրվել են ավելի քան 500 միլիոն օրինակով։ Գրքերի հիման վրա նկարահանվել էր ութ ֆիլմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930