Բաժիններ՝

Երիտասարդն իր մոտ եղած պայուսակը նետել է մյուսի ուղղությամբ, որն էլ պայուսակը նետել է թփերի մեջ, ու երկուսով դիմել են փախուստի․․․

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի ՊԾ գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ստուգման նպատակով մոտեցել են երկու երիտասարդի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած պայուսակը նետել է մյուսի ուղղությամբ, որն էլ պայուսակը նետել է թփերի մեջ, ու երկուսով դիմել են փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերված պայուսակի մեջ ատրճանակ կար:

Պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 05.50-ին Թևոսյան փողոցում հայտնաբերվել և, ապօրինի սառը զենք, զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածով, ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացվել 24-ամյա և 21-ամյա երկու երիտասարդները:

Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Երիտասարդները, հայտնաբերվածով հանդերձ, ներկայացվել են նախաքննական մարմնին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս