
«Ես հասկանում եմ կապիտուլյանտի ապրումները. հերթն Արմեն Աշոտյանինն է». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես հասկանում եմ կապիտուլյանտի ապրումները: Հեշտ չի ապրել ազգակործան մեղքերի մեջ խրված: Առավել ևս դժվար է, երբ Հայրենիքի դեմ գործածդ մեղքերը մեկ առ մեկ բացահայտողներ ու այդ մասին փաստարկված և հրապարակային խոսողներ կան:
Ուստի, ազգակործան կապիտուլյանտի գունավոր երազանքն է դարձել հին ու նոր առիթներ մոգոնել, գործեր հորինել, մարդիկ գտնել, քննչական վարույթներ կազմակերպել, ցուցմունքներ կորզել և ընդդիմադիրներին այդ կերպ լռեցնելու փորձեր անել:
Հերթը Արմեն Աշոտյանինն է: Մնում է առաջնորդվենք Սողոմոն իմաստունի պես` «Սա էլ կանցնի»: Միևնույն է այդ կերպ չեն լռեցնելու, ու առավել ևս` չեն վախեցնելու:
Կարևորը Արցախի ու Հայաստանի հարատևումն է, հանուն որի Նիկոլի դեմ պայքարը շարունակվելու է»: