Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օլիգարխների մասին» օրինագծին

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 3-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «օլիգարխների մասին» օրինագծին, փաստաթուղթը սահմանում է «օլիգարխ» հասկացությունը եւ օլիգարխների ռեեստրի մարդկանց արգելում է մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարամնի կայքում:

Օրինագծի համաձայն՝ օլիգարխ են ճանաչում նրանց, ովքեր մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, նկատելի ազդեցություն են գործում զանգվածային լրատվամիջոցների վրա կամ դրանց սեփականատերն են, ինչպես նաեւ վերջին տարվա ընթացքում առաջատար դիրք են զբաղեցրել որեւէ տնտեսական ճյուղում: Նման մարդկանց համար կստեղծեն առանձին ռեեստր, ինչից հետո նրանց կարգելվի քաղաքական կուսակցությունների, հանրահավաքների ֆինանսավորումը, մասնակցությունը մասնավորեցմանը: Սույն օրենքը, եթե ընդունվի, կկորցնի ուժը տասը տարի հետո:

Փաստաթուղթը տակավին երկրորդ եւ երրորդ ընթերցում պետք է անցնի խորհրդարանում: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին, օրինագիծը նման Է ուկրաինական «օլիգախների մասին» օրենքին: Ընդդիմությունը հավանությոն չի տվել դրան՝ պատճառաբանելով, թե փաստաթուղթը չի համապատասխանում վրացական իրողություններին: Օլիգարխների մասին ծրենքի ընդունումը կդառնա այն 12 կետերից մեկի կատարումը, որոնք Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ի նիստում սահմանել են Վրաստանին միության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս