
Մարուքյանը բացահայտել է, թե ինչ նարատիվ է առաջ քաշում Ադրբեջանը Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Ադրբեջանն առաջ է տանում մի նարատիվ, ըստ որի դարեր շարունակում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով կամ հեռանան երրորդ երկիր: Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանն առաջ է տանում մի նարատիվ, ըստ որի դարեր շարունակում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով կամ հեռանան երրորդ երկիր՝ պնդելով, թե դա էթնիկ զտում չէ: Ինձ հետաքրքիր է՝ այս թեզի հեղինակները հավատո՞ւմ են իրենց ասածներին»,- գրել է Մարուքյանը։