Գերմանիայի կանցլերը կայցելի Չինաստան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղեւորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման եւ կարեւորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար:
Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի հանդիպան ընթացքում կարծարածվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը եւ Թայվանի հարցը: Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ կհանդիպի կանցլերի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ: Դեռ ավելին, նա կդառնա եվրոպացի առաջին ղեկարարը, որը պետական այց կկատարի Չինաստան կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր: