
Մբապեն գերազանցեց Մեսսիի ռեկորդը

Կիլիան Մբապեն խփեց իր 40-րդ գոլը Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ի հարձակվողը բացել է հաշիվը խմբային փուլի 6-րդ տուրի՝ Յուվենտուսի դեմ խաղում:
Ֆրանսիացին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով 23 տարեկան, 10 ամսական 13 օրական հասակում հասել է 40 գոլի։
Մբապեն գերազանցել է իր թիմակից Լիոնել Մեսսիի ձեռքբերումը, ով նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»։ Արգենտինացին 24 տարեկան 4 ամսական 8 օրական հասակում հատել է 40 գոլի նշագիծ։
Մեսսին Չեմպիոնների լիգայի իր 40-րդ գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ Մբապեն՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին, այսինքն՝ գրեթե ուղիղ 11 տարի անց։