Բաժիններ՝

51-ամյա տղամարդուն դանակահարել էր 18-ամյա մի երիտասարդ

Հոկտեմբերի 26-ի երեկոյան «Սևան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ծովագյուղցի տղամարդու մոտ ախտորոշվել էր որովայնի ծակած վերք. նրան դանակահարել էին։ Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 149 շենքի բակից։

Այդ հասցե մեկնած իրավապահները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ 51-ամյա տղամարդուն դանակահարել էր 18-ամյա մի երիտասարդ։

Բացատրական աշխատանքից հետո դեպքի հաջորդ օրը երիտասարդը ներկայացավ Սևանի բաժին՝ բերելով հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930