Բաժիններ՝

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ նոյեմբերի 3-ին Ուկրաինայի նավահանգիստներից կվերսկսվի նավերի երթեւեկությունը

Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնում (ՍՀՀԿ) ՄԱԿ-ի մշտական համակարգող Ամիր Աբդուլլան հույս ունի, որ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, կվերսկսվի ուկրաինական պարեն փոխադրող չորաբեռնատար նավերի երթեւեկությունը:

«Հացահատիկի եւ պարենի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից անհրաժեշտ Է շարունակել: Թեեւ նավերի երթեւեկությունը չի պլանավորվել նոյեմբերի 2-ին «Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակներում, մենք սպասում ենք, որ բեռնված նավերը ծով դուրս կգան հինգշաբթի օրը»,-գրել Է նա Twitter-ում:

Ավելի վաղ ՍՀՀԿ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հաղորդել Էր Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 2-ին չորաբեռնատար նավերի երթեւեկության վերաբերյալ պլանների բացակայության մասին:

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչուների գրոհները Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամանակով դադարեցնում Է ուկրաինական գյուղմթերքների արտահանման «սեւծովյան նախաձեռնության» իրականացումը:

Դրանից հետո ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտոնապես ծանուցել Է «հացահատիկային գործարքին» մասնակցությունը դադարեցնելու մասին:

Ստամբուլում հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկ, Օդեսա, Յուժնի) հացահատիկի դուրսբերման համար միջանցքի ստեղծման շուրջ փաստաթղթի ստորագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս