
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են տուրիստական ավտոբուսը և «Mercedes-Benz C»-ն

Նոյեմբերի 2-ին, ժամը 12:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «MAN» մակնիշի տուրիստական ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1962 թ․) և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1993 թ․)․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: