
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ մրցույթին կարող են մասնակցել սոցիալական գիտությունների ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթության ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին:
Թեկնածությունները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն առցանց՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը [email protected] էլեկտրոնային հասցեին։