
ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: