
Օդանավակայանում գողացել էին տղամարդու դրամապանակաը, որի մեջ 4500 դոլար է եղել
Հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմեց 55-ամյա մի տղամարդ. որդուն ճանապարհելիս ինչ-ինչ հանգամանքներում կորել էր դրամապանակը, մեջը` 4500 դոլար: Նա վստահ էր, որ կատարվել է գողություն:
Բաժնի քրեական հետախույզները շտապ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, և հաջողվեց արագ պարզել, որ գողությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես ժամ անց Երևանի Երզնկյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց գծային բաժին: Արագ գործելու արդյունքում գողոնը հայտնաբերվեց:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: