
Չեմպիոնների լիգայում կայացան A, B, C, D խմբի վերջին տուրի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան A, B, C, D խմբերի վերջին տուրի հանդիպումները:
A խմբում «Լիվերպուլ»-ը տանը գերազանցեց «Նապոլի»-ին՝ հաղթանակ տոնելով 2:0 հաշվով: «Այաքս»-ն արտագնա խաղում առավելության հասավ «Ռենջերս»-ի նկատմամբ` 3:1:
B խմբում «Պորտու»-ն Լիսաբոնում պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկո»-ին (2:1), իսկ «Բայեր»-«Բրյուգե» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
C խմբում «Ինտեր»-ը հյուրընկալվելիս զիջեց «Բավարիա»-ին` 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին: «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս պարտության մատնեց «Վիկտորիա Պլզեն»-ին 4:2 հաշվով:
Եվ D խմբում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը գերազանցեց «Մարսել»-ին 2:1 հաշվով, «Սպորտինգ»-ն էլ զիջեց «Այնտրախտ»-ին` 1:2: