Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել
Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Լաս Վեգասում կատարողի ելույթի տոմսերի արժեքը հասել է 40 հազար ֆունտի: Երկրպագուները ստիպված կլինեն վճարել այս գումարը, եթե ցանկանում են հայտնվել առաջին շարքում: Հետևի շարքերի տոմսերն արժեն մոտ 579 ֆունտ:
Նշվում է, որ Ադելի շոուների գները ստվերում են այնպիսի աստղերի համերգների տոմսերի գները, ինչպիսիք են Էլթոն Ջոնը և Ջենիֆեր Լոպեսը։ Ամերիկյան PRrppd մարքետինգային ընկերության ներկայացուցիչ Բրոդի Կուպերն ասել է, որ դա ամենաբարձր թիվն է Լաս Վեգասի-Սթրիփի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը