Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ

2022 թվականի սեպտեմների 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն մոտ 40 հազար առաջին դասարանցիներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կհաճախեն 2016 թվակին ծնված երեխաները, ըստ որի ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար: Նախարարությունից հավելեցին, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը:

Ըստ գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տվյալների՝ միասնական քննություններին մասնակցել են 11 587 դիմորդներ, որոնցից բուհ են ընդունվել 7 246-ը , անբավարար է ստացել 3 076 հոգի:

Բուհ դիմած, միասնական քննություններին մասնակցած և դրական միավորով չընդունված դիմորդների թիվը կազմում է 791: Ըստ տվյալների՝ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1 918 անվճար տեղերից համալրվել էր 1 433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6 518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Ընդունելության քննության մրցույթի երկրորդ փուլին՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննությունների արդյունքներով, հայտագրվել է 772 դիմորդ:

Նրանցից 755 -ն ընդունվել է նշած մինչև 6 մասնագիտություններից մեկով, 17-ը չեն ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս